Մառնեուլիի մունիցիպալիտետում գյուղերի աջակցության ծրագրի
շրջանակներում ավարտվել են հանդիպումները։
Ինչպես մեզ հայտնեցին ՏԻՄ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
այս փուլում տվյալներ են հաշվվում, թե գյուղերում բնակչությունն ինչ է
ամենաշատը պահանջում։ Նրանց խոսքով՝ տեղեկատվությունը կհրապարակվի
տվյալների մշակումից հետո։
«Ռադիո Մառնեուլին» մասնակցել է մի քանի գյուղերի հանդիպումներին։ Մեր
դիտարկմամբ՝ գյուղերի մեծ մասում աջակցել են արտաքին լուսավորության
կազմակերպմանը։
Նշենք նաև, որ մեր դիտարկումներով, ինչպես և նախորդ տարիներին,
համայնքապետարանը գյուղերում տեղի ունեցած ընդհանուր ժողովներում
դժվարացել է բնակչությանը մոբիլիզացնել։ Շատ դեպքերում ժողովները
լեգիտիմություն էին ստանում ուսուցիչների ստորագրությունների
հաշվին։
Առաջնահերթությունների ընտրության նպատակով փետրվարի 12-ից 26-ը տեղի
են ունեցել հանդիպումներ բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի
համար 2024 թվականին Վրաստանի շրջաններում իրականացվելիք ծրագրերի
ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի
միջև՝ ըստ բնակչության թվի։ Գյուղի համար նվազագույն գումարը 10000 է,
իսկ առավելագույնը 20000 լարի։
Լուսանկարը ՝ "Ռադիո Մառնեուլի"
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան