Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 6800 լարիով դրոշ
է գնել Շուլավերի գյուղում բարձրացնելու համար։
«Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ
կապերի բաժնից հայտնեցին, որ դրոշը կբարձրացվի Շուլավերի գյուղում նոր
կանգնեցված դրոշակաձողի վրա։
«Ուզում եմ հիշեցնել, որ ամեն տարի Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից
ձեռք են բերվում տարբեր բնույթի և պարամետրերի դրոշներ՝ կախված
անհրաժեշտ կազմակերպչական և վարչական կարիքներից, ինչի համար
մենք
սկսել ենք ընթացիկ տարվա կարիքների համար շուկայի համապատասխան
ուսումնասիրության գործընթացը, հետևաբար գնումների գործիքի սահմանային
դրույքաչափի վերին առաստաղը չի գերազանցվում պետական գնումները
կարգավորող գործող օրենսդրությամբ սահմանված պարզեցված գնումների
գործիքի համար, ուստի խնդրում ենք համապատասխան ծառայությանը
հանձնարարել ապահովել օրենսդրությամբ նախատեսված միջոցառման
իրականացումը,- նշված է արագացված գնման
հաշվետվությամն քարտում։
Մառնեուլիի քաղաքապետարանը անհատ ձեռներեց Ակրեմ Գախրամանովից ապրիլի
3-ին 6800 լարիով գնել է 10 մետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ
դրոշ։ Քաղաքապետարանը Գախրամանովից գնել է նաև մեկ հատ՝ 4 մետր
երկարությամբ և 6 մետր լայնությամբ, որի համար վճարել է 1270
լարի։ Ինքնակառավարումը 780 լարիով գնել է 100/150 սանտիմետրանոց 60
դրոշ։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ
պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023
թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական
երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական
օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի
սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն
փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական
և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին
արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ
թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ
երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան