Մառնեուլիում կենսապահովման նպաստ է ստանում 3745 ընտանիք․ Տարեցտարի ավելանում է նպաստ ստացողների թիվը
Վերջին 10 տարիների համեմատ Մառնեուլիում կենսապահովման
նպաստ ստացող ընտանիքների թիվը հասել է ռեկորդային
մակարդակի։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որը
ներառում է 2023 թվականի վիճակագրությունը, Մառնեուլիում ապրուստի
միջոց է ստանում 3745 ընտանիք։
Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի ավելանում է
կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը։
2012թ.՝ 1289 ընտանիք
2013թ․՝ - 1 133 ընտանիք
2014թ․՝ - 1205 ընտանիք
2015թ․՝ - 1 195 ընտանիք
2016թ.՝- 1908 ընտանիք
2017թ․՝ - 2 117 ընտանիք
2018թ․՝ - 2 199 ընտանիք
2019թ․՝ - 2276 ընտանիք
2020թ․՝ - 2900 ընտանիք
2021թ.՝- 3495 ընտանիք
2022թ․՝ - 3690 ընտանիք
2022-ի համեմատ նախորդ տարի աճել է սոցիալական փաթեթներ ստացողների
թիվը՝ 2022-ին սոցփաթեթ է ստացել 3320 մարդ, 2023-ին՝ 3452 մարդ։
«Վրացական երազանքը»
ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է
վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի
արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն
վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական
երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ»
բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի
կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան