Ապրիլի 30-ին Մառնեուլիի սակրեբուլոն կքննարկի 10 հարց
Մառնուլիի քաղաքային խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին։ Տեղեկությունը տարածվում է Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում։ Նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին քաղաքապետարանի շենքում և կքննարկվի օրակարգային 10 հարց։

Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի 2024 թվականի ապրիլի 30-ի նիստի 

Օրակարգ   ՝ 

1. «Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի քաղաքային խորհրդի N27 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
/ խոսնակ ՝  Կոբա Չխիտունիձե, Փեոնա Ֆարջիանի/
2. Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի տեղական բյուջեի կատարման հաշվետվությունը լսելու մասին։
/ խոսնակ  ՝  Կոբա Չխիտունիձե, Թեոնա Փարջիանի/
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից մունիցիպալ մակարդակով հաստատված կայուն զարգացման նպատակների ներդրման մասին:
/ խոսնակ ՝ Մամուկա Շուբիթիձե/
4. «Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանի վառելիքի և խոսելարոպեի սահմանաչափերի որոշման վերաբերյալ» Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
/ խոսնակ ՝ Մամուկա Շուբիթիձե/
5. Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավարի 2024 թվականի ապրիլի 23-ի N07-322411420 հաշվետվականի վերանայման վերաբերյալ.
/ խոսնակ  ՝  Գիվի Գիորգաձե/
6. Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ նյութատեխնիկական աջակցության ծառայության պետի 2024 թվականի ապրիլի 23-ի N07-3224114152 հաշվետվականի վերանայման վերաբերյալ.
/ խոսնակ  ՝  Գիվի Գիորգաձե/
7. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.04.14.121) վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ ՝  Գիվի Գիորգաձե/
8. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.06.12.187թ.) վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ  ՝ Գիվի Գիորգաձե/
9. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.06.12.341) վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ  ՝  Գիվի Գիորգաձե/
10. Սոցիալական խնդիրներ.
/ խոսնակ  ՝ Զուրաբ Չոնիաշվիլի/

Լուսանկարը՝ Մառնեուլիի  սակրեբուլո

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google