Իրակլի Կոբախիձե. 2030 թվականին Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, քան որևէ այլ թեկնածու երկիր.
2030 թվականին Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


Ինչպես նշել է Կոբախիձեն, դա Վրաստանի հավակնոտ ծրագիրն է։

«Մի բան կարող ենք ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու հետ կապված։ Իսկ 2030 թվականին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից նշանակված տարի [որպես ընդլայնման տարի], Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր։ Սա մեր հավակնոտ ծրագիրն է, սա է մեր հավակնությունը, և մենք շատ հավատարիմ ենք բարեփոխումների օրակարգին, Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերին։ Մենք հուսով ենք, որ առնվազն մինչև 2030 թվականը Վրաստանը կդառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Կոբախիձեն։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google