Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում մեքենաների երթեւեկությունը սահմանափակ է

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մառնեուլիում Ռուսթավելի փողոցի մի մասում սահմանափակված է տեղաշարժը։ Ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողության պատճառով փակ է Ռուսթավելի փողոցը՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքը։



Գիորգաձեի փողոցից մեքենաները կկարողանան շարժվել Ալգեթիի և Ծերեթելիի ուղղությամբ։

Ամանորյա տոնածառի վառման արարողությունը քաղաքապետարանում կսկսվի ժամը 13:00-ից և կշարունակվի մինչև 19:40-ը։

Ահա միջոցառման ժամանակացույցը ՝ 

13:00 - 18:00 - ձեռքի
աշխատանքների և ամանորյա քաղցրավենիքի վաճառք;
13:00 - 16:00 - անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն բաց տարածքում (Բևեռային էքսպրես, Սուրբ Ծննդյան հեքիաթ և Կլաուս);
16:00 - 18:00 - անիմատորների շոու երաժշտական ​​նվագակցությամբ;
17:00 - Ձմեռ պապը էլֆերի օգնությամբ նվերներ կբաժանի երեխաներին;
համերգ:
18:00 - 18:20 - Գորիի աղջիկների երգչախումբ - Ամանորյա երգի միքս;
18:30 - տոնածառի լույսերի վառում, 
18:40 - 19:40 - գիշերային շոու խումբ Գելա Գնոլիձեի ղեկավարությամբ;
19:40 - հրավառություն.

Միջոցառումը կանցկացվի Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի ամանորյա նախապատրաստական ​​աշխատանքներն արժեցել են 404 321 լարի։
Քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը տոնածառ է գնել 70800 լարիով։ Փողոցները լուսավորությամբ զարդարելու համար նա վճարել է 197100 լարի, իսկ դեկտեմբերի 30-ին նախատեսված ամանորյա միջոցառման համար կծախսի 136421 լարի։
"Ռադիո Մառնռուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google