Մառնեուլիի քաղաքապետարանը Գոլիաշվիլի կամրջի վերականգնման համար 1 մլն 893 հազար 840 լարիի մրցույթ է հայտարարել։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքների գնման համար։



Կամուրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։

«Էստոկադայի վերականգնողական աշխատանքները 2011 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից իրականացվել են մրցույթով, սակայն նշված վերականգնման ընթացքում կատարվել են միայն հետիոտնային արահետների, ճաղերի և արտաքին լուսավորության, երթևեկելի
մասի կազմակերպման աշխատանքները։  Նշված վերականգնման շրջանակներում չի իրականացվել բուն Էստոկադայի դեֆորմացիոն կարերը և ջրամեկուսացումը: Բացի այդ, հետագա տարիների ընթացքում էստոկադայի երթևեկելի մասը բազմիցս փոխվել է, ինչը մեծապես ծանրացրել է էստոկադայի առանց այն էլ ծանր երթևեկելի մասը։ Բացի այդ, էստոկադան հագեցված է մոնիկացված մետաղական ճաղավանդակներով՝ երկկողմանի ապակե լցոնիչով, ինչը բավականին թանկ է շահագործվում և վտանգ է ներկայացնում էստոկադայի տակ գտնվող հետիոտների համար, քանի որ էստոկադայի վրա երթևեկության հոսքերի հետևանքով առաջացած թրթռումների պատճառով ապակին բազմիցս կոտրվել է
։ 

Նախագծով նախատեսվում է նաև կամրջի տակով ճանապարհի լայնացում, որին մի կողմից կհետևի հետիոտնային  մայթը, երկաթուղային անցման վրա հետիոտների համար հատուկ սալերի կազմակերպում։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 1 893 840 լարիով վերականգնել Մաղալաշվիլիի անվան կամուրջը։

Նախագծային առաջարկի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։ Նախագծային առաջարկում նշված է, որ կամրջի վերականգնողական աշխատանքները կատարվելու են փուլերով, որպեսզի աշխատանքների իրականացման ընթացքում հնարավոր լինի օգտագործել կամուրջը։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google