Մառնուլիի քաղաքային խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի
30-ին։
Տեղեկությունը տարածվում է Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում։ Նիստը
կմեկնարկի ժամը 12:00-ին քաղաքապետարանի շենքում և կքննարկվի
օրակարգային 10 հարց։
Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի 2024 թվականի ապրիլի 30-ի
նիստի
Օրակարգ ՝
1. «Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն հաստատելու
մասին» Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի 2023 թվականի
դեկտեմբերի 25-ի քաղաքային խորհրդի N27 որոշման մեջ փոփոխություններ
կատարելու մասին։
/ խոսնակ ՝ Կոբա Չխիտունիձե, Փեոնա Ֆարջիանի/
2. Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի տեղական բյուջեի կատարման
հաշվետվությունը լսելու մասին։
/ խոսնակ ՝ Կոբա Չխիտունիձե, Թեոնա Փարջիանի/
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից
մունիցիպալ մակարդակով հաստատված կայուն զարգացման նպատակների
ներդրման մասին:
/ խոսնակ ՝ Մամուկա Շուբիթիձե/
4. «Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վառելիքի և
խոսելարոպեի սահմանաչափերի որոշման վերաբերյալ» Մառնեուլիի
քաղաքապետարանի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N79 որոշման մեջ
փոփոխություններ կատարելու մասին։
/ խոսնակ ՝ Մամուկա Շուբիթիձե/
5. Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ նյութատեխնիկական
աջակցության ծառայության ղեկավարի 2024 թվականի ապրիլի 23-ի
N07-322411420 հաշվետվականի վերանայման վերաբերյալ.
/ խոսնակ ՝ Գիվի Գիորգաձե/
6. Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ նյութատեխնիկական
աջակցության ծառայության պետի 2024 թվականի ապրիլի 23-ի
N07-3224114152 հաշվետվականի վերանայման վերաբերյալ.
/ խոսնակ ՝ Գիվի Գիորգաձե/
7. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ
գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.04.14.121)
վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ ՝ Գիվի Գիորգաձե/
8. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ
գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.06.12.187թ.)
վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ ՝ Գիվի Գիորգաձե/
9. Մառնեուլիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող ոչ
գյուղատնտեսական նշանակության հողամասը (Հ/Կ 83.06.12.341)
վարձակալության իրավունքով փոխանցելու մասին։
/ խոսնակ ՝ Գիվի Գիորգաձե/
10. Սոցիալական խնդիրներ.
/ խոսնակ ՝ Զուրաբ Չոնիաշվիլի/
Լուսանկարը՝ Մառնեուլիի սակրեբուլո
«Վրացական երազանքը» ևս մեկ
անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել
2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։
«Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա
ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը
օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն
փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա
տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական
կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է:
Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ
նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության
շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և
Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից
ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի
բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի
նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը
հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան