Հյուրընկալիր"- Ռուսական օրենքի դեմ ակցիայի համար մարզերից եկած քաղաքացիներին տեղավորելու համար ստեղծվել է խումբ
Քաղաքացիները ֆեյսբուքյան խումբ են ստեղծել՝ Ռուսաստանի օրենսդրությանը հակասող գործողությունների համար մարզերից Թբիլիսի ժամանած քաղաքացիների ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը փոխհատուցելու համար։

«Հյուրընկալիր» խումբ է, որին արդեն միացել է ավելի քան 57 հազար քաղաքացի։

«Խումբը ստեղծվել է մարդկանց  միավորելու համար։
Նրանք, ովքեր ցանկանում են լինել հանրահավաքին, բայց ապրում են մարզերում և չեն կարող նույն օրը ուշ
վերադառնալ տուն, և նրանք, ովքեր ապրում են Թբիլիսիում և հնարավորություն ունեն հանրահավաքի ավարտից հետո իրենց համախոհներին հյուրընալել տանը
,  -  այս  մասին  նշված  է Խմբի նկարագրության մեջ։

Երեկ՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ռուսական օրենքի հանձնաժողովային լսմանը զուգահեռ ակցիա է տեղի ունեցել  Ռուսաթավելի փողոցում։ Խաղաղ ցույցը ուժային մեթոդներով ցրել են ուժային կառույցների ներկայացուցիչները։ Օգտագործվել են պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրի շիթեր։ Արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնության փաստեր։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցի ժամանակ 63   մարդ է ձերբակալվել։

Հանրահավաքը կշարունակվի  Վրաստանի խորհրդարանի դիմաց այսօր՝ մայիսի 1-ին։

Եթե ​​բնակվում եք տարածաշրջանում, ցանկանում եք միանալ ակցիային, բայց հնարավորություն չունեք գալ և մնալ Թբիլիսիում, միացեք խմբին, և քաղաքացիները ձեզ կօգնեն կացության, սննդի և ճանապարհածախսի հարցում։

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები