Սակրեբուլոյի նոր շենքի կառուցման մրցույթը կայացել է չորրորդ փորձով

Մառնեուլիի սակրեբուլոյի  նոր շենքի կառուցման մրցույթն անցկացվել է չորրորդ փորձով։

Մրցույթին մասնակցած միակ ընկերությունը «Մշեն-Սերվիս» ՍՊԸ-ն էր, որն առանց մրցույթի հաղթեց քաղաքապետարանի 2 156 344 լարիի մրցույթում։

2023 թվականի մարտի 22-ին Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն հայտարարություն արեց Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի դահլիճի նոր շենքի անհրաժեշտության մասին։

Շենքի շինարարության գումարը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից՝ 2024 թվականին 50 տոկոսով,
2025 թվականին՝ 50 տոկոսով։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 72000 լարի է ծախսել սակրեբուլոյի շենքի նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթի մշակման համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google