2024 թվականի նետաձգության պատանեկան առաջնությունը կանցկացվի Մառնեուլիում
Մառնեուլիի մունիցիպալիտետի մարզադպրոցի հայտարարության համաձայն՝ 2024 թվականի Վրաստանի նետաձգության երիտասարդների առաջնությունը կհյուրընկալի Մառնեուլիի քաղաքապետարանը։

«Այս տարվա փետրվարի 9-11-ը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության, Վրաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի և Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցի ֆինանսական աջակցությամբ կանցկացվի Վրաստանի նետաձգության առաջնությունը  «Ադրբեջանական տան» դահլիճում" - նշված է Մառնեուլիի մարզադպրոցի հայտարարության մեջ: 

Մրցույթին կմասնակցեն մինչեւ 21 տարեկան երիտասարդները։ Առաջնությունը կանցկացվի տղամարդկանց և կանանց «Դասական աղեղ» անվանակարգում։ Ինչպես հայտնում են մարզադպրոցից, առաջնությունում աղջիկների և տղաների կատեգորիայի եզրափակչի մասնակիցներից կխաղարկվի Մառնեուլիի մունիցիպալիտետի նետաձգության հիմնադիր Գիորգի Գորդեզիանիի անվան գավաթը։

Մրցաշարի չեմպիոններն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան որակի մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով։

Առաջին տեղ ՝ 400
Երկրորդ տեղ՝ 300
Երրորդ տեղ ՝ 200

Գիորգի Գորդեզիանիի գավաթի հաղթողը կստանա 2000 լարի դրամական պարգեւ։

Լուսանկարը՝ "Ռադիո Մառնեուլի" արխիվ

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

Print Email
FaceBook Twitter Google