Մառնեուլիի քաղաքապետարանը ծրագրում է Ծերեթելիի երեք փողոցների ճանապարհները 1 100 000 լարիով կառուցել
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է Ծերեթելի գյուղի երեք փողոցների  ներքին ճանապարհներ վերականգնել։ Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 29-ին մրցույթ է հայտարարել Ծերեթելիում ներքին ճանապարհների կառուցման  համար։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախագծային հատվածի երկարությունն ընդհանուր առմամբ կազմում է 1330 երկայնական մետր։

«Նախագծի հատվածում առկա մայթը ասֆալտբետոնից է, գործող ճանապարհը որոշակի տեղամասերում ունի ճաքեր, փոսեր։ Հաշվի առնելով հաճախորդի խնդրանքը և տեղական գործոնները, ճանապարհի վրա կազմակերպվում է կապիտալ տիպի ճանապարհի երկշերտ կառուցում:
Պատվիրատուի ցանկությամբ ներքաշման և ջրահեռացման համակարգը ենթակա է վերականգնման:
Նախագծի հատվածում տեղադրված են երկաթբետոնե կուվետներ, որոնք վնասված են և վերականգնման կարիք ունեն
։ -  նշված  է Ծերեթելիի ճանապարհաշինության նախագծային փաստաթղթերում։ 

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ճանապարհներ  վերականգնել  Ծերեթելի գյուղում՝ Իվանե Ջավախիշվիլի, Լադո Ասաթիանի և Գիորգի Սաակաձե փողոցների հատվածներում։

Աշխատանքների գնման համար տեղական ինքնակառավարումը 1 մլն 100 հազար լարիի մրցույթ է հայտարարել։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ գումարի 75.21%-ը ծախսվելու է կենտրոնական բյուջեից, իսկ 24.79%-ը՝ տեղական ինքնակառավարման բյուջեից։

Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները ապրիլի 14-ից 19-ը կարող են ներկայացնել իրենց հայտերը։ Մրցույթում հաղթած ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 90 օրվա ընթացքում։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər