Ըստ Ամիրան Գամկրելիձեի, կորոնավիրոսից մահացած 15-րդ պացիենտը 82-ամյա տղամարդ է, ով եկել է հարևան պետություններից մեկից

 

Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ պացիենտը 82-ամյա տղամարդ է։ Այս մասին «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ըստ նրա, մահացածը հարևեն պետություններից մեկից եկած Վրաստանի քաղաքացի է։ Ինչպես ասել է Գամկրելիձեն, հիվանդի վիճակը իսկզբանե ծանր է եղել, և միառժամանակ ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ։ Գամկրելիձեն նշել է, որ հիվանդը վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է արհեստական շնչառության ապարատի տակ։
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15-րդ պացիենտը։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge-ում։
Նույն տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով և դարձել 924։
Ինչ վերաբերում է առողջացածներին ՝ ապա կորոնավիրուսից առողջացել է 4 անձ, իսկ ընդհանուր թիվը 785 է։




29/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google