Ինչու՞ ենք նշում Մայրենի լեզվի օրը - Մառնեուլիի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար կանցկացվի դասախոսություն

Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ապրիլի 14-ին Մառնեուլիի հանրային գրադարանում տեղի կունենա միջոցառում:



Տեղեկությունը տարածված է գրադարանի ֆեյսբուքյան էջում։ Տեքստում նշվում է, որ միջոցառմանը դասախոսությամբ հանդես կգա գիտաշխատող և բանասեր Անա Բաքանիձեն։

Ապրիլի 14-ին Վրաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը։ Այս օրը սահմանվել է 1990 թվականից՝ ի հիշատակ 1978 թվականի իրադարձությունների։
Այս օրվա կապակցությամբ Մառնեուլիի հանրային գրադարանում տեղի կունենա «1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները» խորագրով միջոցառում։
Դասախոսությունը կվարի գիտաշխատող, բանասեր, 5 հետազոտական ժողովածուների և մեկ գրքի հեղինակ տիկին Անա Բաքանիձեն
»։

Գրադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառմանը կհրավիրվեն Մառնեուլիի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։

1978 թվականին խորհրդային իշխանությունները որոշեցին դաշնակից հանրապետություններին զրկել տեղական լեզվի պետական լեզվի կարգավիճակից։ ԽՍՀՄ պետական լեզուն մնաց միայն ռուսերենը, որին Թբիլիսիում հաջորդեցին հեգնական ելույթները։
Մայրենի լեզվի օրը սահմանվել է 1990 թվականից՝ ի հիշատակ 1978 թվականի իրադարձությունների։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google