Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակութային կենտրոնը նոր ուսումնական
տարվա մեկնարկի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է
տարածում, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը
ընդհանում է ընդունելություն կենտրոնի բոլոր ստուդիաներում։
Գրառումը ներկայացնում ենք անփոփոխ ՝
«
Մեր սիրելի՛ ուսանողներ, Մառնեուլիի քաղաքապետարանի
մշակույթի կենտրոնը ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 1-ից
ուսումնական գործընթացը վերսկսվել է, և շնորհավորում ենք ուսումնական
տարվա մեկնարկի կապակցությամբ։
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը կազմակերպչական հիմքով բոլոր
ստուդիաներում հայտարարվում է ընդունելություն հետևյալ գեղարվեստական
ուղղություններով ՝
«Էնգուրի» խորեոգրաֆիկ անսամբլ
Ուսուցիչ՝ Լևան Կուրավա
«Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլ
Ուսուցիչ՝ Բեսարիոն Կիպարոիձե
Վոկալ-գործիքային խումբ
Ղեկավար՝ Ամիրան Նասկիդաշվիլի
Սպորտային և պարահանդեսային պարերի ստուդիա
Ուսուցիչ՝ Թեմուր Գվարամաձե
Վրացական ժողովրդական երգի «Էրա» անսամբլ
Ուսուցիչ՝ Բեսարիոն Գոգոլաշվիլի
Վրացական ժողովրդական նվագարանների ուսումնասիրության շրջան
Ուսուցիչ՝ Բեկա Գուգեշաշվիլի
Ադրբեջանական ժողովրդական երգերի և գործիքների ուսումնասիրության
շրջան
Ուսուցիչ՝ Սամանդար Ալիև
Նկարչության և ժողովրդական արհեստների շրջան
Ուսուցիչ՝ Թամար Աբաշիձե
Վոկալ ստուդիա
Ուսուցիչ՝ Մայա Ջամալաշվիլի
Ձեռագործ տիկնիկներ և առարկաներ ուսումնասիրելու ստուդիա
Ուսուցիչ՝ Արմեն Հովհաննիսյան
Գորգագործության ստուդիա
Ուսուցիչ՝ Նավատ Անազարովա
Մառնեուլիի երաժշտական դպրոց
Տնօրեն՝ Իրինե Սամխարաձե»- գրված է հայտարարության մեջ։
Նշված հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար
կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ Հեռ. 577 96 18 72 կամ
դիմել մշակույթի կենտրոն Ռուսթավելի 108 հասցեով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան