«Վրացական երազանքի» Մառնեուլիի մեծամասնական թեկնածուն կլինի Զաուր Դարգալին

 

«Վրացական երազանքի» Մառնեուլիի մեծամասնական թեկնածուն կլինի Զաուր Դարգալին։
«Վրացական երազանք»-ն այսօր ՝ հուլիսի 20-ին ներակայցրեց մեծամասնական թեկնածուներին։
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն Զաուա Դարգալիին առաջադրել է որպես մեծամասնական թեկնածու Մառնեուլիի և Գարդաբանի ընտրատարածքներում:
«Զաուր Դարգալին առանձնահատուկ որակավորումներով և անձնական հատկություններով պետական ծառայող է: Նա Մառնեուլիի հաջողակ քաղաքապետն է: Նա կլինի Մառնեուլիի և Գարդաբանիի քաղաքապետարանների ակտիվ ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում և նշանակալի ներդրում կբերի խորհրդարանական աշխատանքներին », - ասել է Իրակլի Կոբախիձեն։
Տեղեկատվության համար, կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ: Նիստում Քաղաքական խորհուրդը հաստատել է մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածության ցուցակը ողջ Վրաստանում:
Տեղեկատվության համար, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 ընտրական համակարգով, որից 30-ը կլինեն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ 120-ը `համամասնական ընտրակարգով:

20/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები