Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 25 000 լարի ծախսել 11 տրանսպորտային միջոցների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում

է 25 000 լարի ծախսել քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող մեքենաների նորոգման և տեխնիկական սպասարկման համար:
Մառնեուլիի քաղաքապետարանը հուլիսի 6-ին հայտարարել է մրցույթ, համաձայն որի ՝ հաղթող ընկերությունը պետք է վերանորոգի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 11 տրանսպորտային միջոց մինչ 2021 թվականի ավարտը:
«Ընթացիկ մեքենաների նորոգման ծառայությունը պետք է իրականացվի փուլ առ փուլ, գնորդի պահանջի համաձայն, պայմանագրի կնքումից մինչև ծառայության ավարտը, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի դեկտեմբերի 31-ը` հաշվի առնելով արձակուրդները », - ասված է քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում:
Մրցույթի առաջարկի համաձայն, այն ընկերությունը, որը կորոշի մասնակցել դրան, պետք է ունենա առնվազն մեկ սպասարկման կենտրոն Մառնեուլիում:

07․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები