Մառնեուլիի թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան
Մառնեուլիի թիվ 1 հանրային դպրոցում այսօր՝ ապրիլի 14-ին, տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են Քվեմո Քարթլիում պետական ներկայացուցիչ Գիորգի Դուխտուրիշվիլին, Մառնեուլի քաղաքապետ Քենան Օմարովը և Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։
Միջոցառմանը Մառնեուլիի հանրակրթական դպրոցի շրջանավարտներին շնորհվել են ոսկե և արծաթե մեդալներ։

Մառնեուլիից շնորհավորում ենք Քվեմո Քարթլիի շրջանի բնակչությանը Վրաց լեզվի օրվա առթիվ։ Մեդալներով պարգեւատրել ենք նաեւ գերազանցիկներին։ Հատկապես ցանկանում եմ շնորհավորել մեր ուսանողներին և ուսուցիչներին այս օրվա կապակցությամբ, քանի որ Քվեմո Քարթլին էթնիկապես բազմազան է։ Նրանց աշխատանքն ու ներգրավվածությունը անգնահատելի են»,- ասել է Դոխթուրիշվիլին

«Շնորհավորում եմ Վրաստանի նորագույն պատմության կարևոր տարեթվի` Մայրենի լեզվի օրվա առթիվ, ինչպես նաև շնորհավորում եմ ոսկե և արծաթե մեդալների արժանացած մեդալակիրներին և բոլորին մաղթում հաջողություններ հետագա կյանքում»,- ասաց Քենան Օմարովը։

«Այսօր շատ կարևոր օր է։ Լեզուն ազգի ինքնության հիմնական նշաններից մեկն է։ Վրաց լեզուն միավորում է Վրաստանի ինքնությունը և մեր հայրենասիրական ոգին, ազգային ինքնագիտակցությունը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել երիտասարդներին։ Այսօր մենք հանրակրթական դպրոցն ավարտած երիտասարդներին պարգեւատրել ենք գերազանցության մեդալներով»
,- ասել է սակրեբուլոյի նախագահը։

Միջոցառմանը մեդալներ են շնորհվել Դիոնկիսի, Սաիմերլոյի, Մարադիսի, Թամարիսի, Ալգեթի N1, Դիդի Մուղանլոյի, Զեմո Սարալիի և Քվեմո Սարալիի գերազանց շրջանավարտներին։

Նշենք, որ մեդալների հանձնումը ամենամյա ավանդույթ էր, սակայն մրցույթներում առաջացած խնդիրների պատճառով վերջին մի քանի տարիների մեդալները շնորհվեցին գերազանցիկներին միասին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան




Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google