Մառնեուլիում հունիսմեկյան միջոցառում կանցկացվի

Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

հունիսի 1-ին հրավիրում է մառնեուլցի երեխաներին ժամանցային շոուի։ Այս մասին տեղեկություն է տարածում Մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Հրավիրում ենք ժամանցի բազմազան շոու ծրագրերի։ Հատուկ Մառնեուլի երեխաների համար։ Italuir Street Performance, Մառնեուլիի մշակութային կենտրոնի վոկալ ստուդիայի սաներ և MidNight խումբը»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին Մառնեուլիի մշակութային կենտրոնի հարակից հրապարակում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები