Մաղալաշվիլիի կամրջի վերականգնումը կավարտվի հունվարի վերջին․ Ընկերության տնօրեն
Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։ Նոյեմբերի 30-ից  կամրջի վրա սահմանափակվել է տեղաշարժը, ինչը քաղաքում խցանումներ է առաջացրել։ Մառնեուլիի քաղաքապետարանում սկզբում հայտարարեցին, որ կամրջով երթեւեկությունը կվերականգնվի դեկտեմբերի 20-ին, իսկ հետո խոստացան, որ կամրջով երթեւեկությունը կվերականգնվի մինչեւ Նոր տարի, սակայն մեքենաներն այս պահին դեռ կամրջով չեն կարող շարժվել։

«Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Դուրմիշխան Մաղալաշվիլիի անունը կրող կամուրջը վերականգնող «Իռլանի» ՍՊԸ-ի տնօրեն Թեմուր Թաբուկաշվիլին ասել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։

«Ամբողջությամբ օբյեկտը կավարտվի մինչեւ ամսվա վերջ։ Ճանապարհի բացման հետ կապված դեռ նորություն չկա, քանի որ տոնական օրերին ասֆալտ արտադրող գործարանները չէին աշխատում, և սպասում ենք, որ գործարանները բացվեն, հետո կսկսենք աշխատել», - ասել է Թեմուր Թաբուկաշվիլին։ 

Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու աշխատանքները։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ժամանակավոր երկաթուղային անցում է կազմակերպել Գալյաշվիլի կամրջի տակ՝ կամրջի փակման հետևանքով առաջացած խցանումները մեղմելու համար։




"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები