Մառնեուլիում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով տղամարդ է ձերբակալվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղում բնակվող տղամարդը ձերբակալվել է կենդանիների խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մեղադրանքով։

Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ին հաստատել են ՆԳՆ-ից։

Հունվարի 8-ին Մառնեուլիից մարդու իրավունքների պաշտպան Սամիրա Բայրամովան սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է տղամարդը փայտով հարվածում շանը։ Ըստ տեղեկությունների՝ ստացած վնասվածքների հետեւանքով շունը սատկել է։

«Ռադիո Մառնեուլի»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը վերաբերում է կենդանիների խոշտանգմանը, դաժան վերաբերմունքին կամ այլ բռնությանը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები