Սակրեբուլոյի շենքի կառուցման մրցույթը հայտարարվեց երրորդ անգամ

Սակրեբուլոյի  նոր շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը երկրորդ անգամ տապալվեց։

Առաջին մրցույթին ոչ ոք չի մասնակցել, իսկ երկրորդ մրցույթում միակ հայտատուն եղել է «Մշեն-Սերվիս» ՍՊԸ-ն, որը որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։ Երրորդ մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է փետրվարի 29-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել մարտի 8-11-ն ընկած ժամանակահատվածում։

2023 թվականի մարտի 22-ին Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում նախագահ Ամիրան Գիորգաձեն հայտարարություն է արել Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի դահլիճի նոր շենքի անհրաժեշտության մասին։

«Մրցույթը հայտարարվել է, քանի որ մենք այլեւս չենք տեղավորվում  սենյակներում։ Ինքներդ համոզվում եք, որ երկու հոգու փոխարեն կաբինետներում հինգն ու վեցն են ու այլեւս տեղ չկա։ Նաև հիմա շենքում ՍՊԸ-ները  կտեղափոխվեն նոր կառուցվող շենք, և բոլոր ՍՊԸ-ները և ԱԱԻՊ-ները կտեղափոխվեն այնտեղ։ Այնտեղ, որտեղ նրանք հիմա են, այս շենքը կիսաքանդ է։ Այն պետք է ապամոնտաժվի, և մենք որոշեցինք դրա փոխարեն սակրեբուլոյի  շենք կառուցել։ Դա, հավանաբար, կլինի մեկ տարի հետո»: - ասել է Ամիրան Գիորգաձեն։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը խորհրդի շենքի կառուցման նոր մրցույթ է հայտարարել հունվարի 22-ին։ Քաղաքապետարանը նախատեսում է նույնքան՝ 2 156 344 լարիով կառուցել  նոր  շենքը։ Շենքի շինարարության գումարը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից՝ 2024 թվականին 50 տոկոսով, 2025 թվականին՝ 50 տոկոսով։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 72 հազար լարի է ծախսել սակրեբուլոյի շենքի նախագծային եւ ծախսերի հաշվառման փաստաթղթի մշակման համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები