Ավարտվել է տնօրենների թեկնածուների էլեկտրոնային գրանցումը։
Կրթության նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության
համաձայն՝ տնօրենի պաշտոնը թափուր է Մառնեուլիի 66 հանրակրթական
դպրոցներում։
Ամենաշատ թեկնածուներ գրանցվել են Մառնեուլի քաղաքի թիվ 8 դպրոցում։
Նշված ուսումնական հաստատությունում տնօրենության 17 դիմորդ կա։
Արափլո գյուղի հանրակրթական դպրոցում գրանցված է 11 թեկնածու,
Լեժբադինի հանրակրթական դպրոցն ունի 10 դիմորդ։ Նույնքան գրանցվել են
Քեշալոյի հանրակրթական դպրոցում և Քութլիարիի դպրոցում։ Սաբիրքենդիի
թիվ 1 հանրային դպրոցն ունի 9 թեկնածու։
Ցանկում ներառված են նաեւ ոչ մրցակցային դպրոցները։ Խուլդարա գյուղի
հանրակրթական դպրոցում և Օփրեթիի հանրակրթական դպրոցներում գրանցվել է
տնօրենի մեկ թեկնածու։
Մենք առաջարկում ենք Մառնեուլիի դպրոցների ամբողջական ցանկը և
թեկնածուների թիվը:
Մառնեուլիում գործում է 74 հանրակրթական դպրոց։ Մառնեուլիի կրթական
ռեսուրս կենտրոնից հայտնում են, որ քաղաքապետարանում դպրոցը
ղեկավարում է 8 տնօրեն։ Այս փուլում մյուս ուսումնական
հաստատությունները ղեկավարվում են գործող անձնակազմով։
Դպրոցի տնօրեն դիմորդների թեստավորումը կանցկացվի մարտի 10-ին։
Նշենք, որ տնօրենների քննություններն անցկացվում են փակ կարգով, ըստ
որի՝ տնօրենի թեկնածուին հնարավորություն կտրվի անցնել թեստը և միայն
մեկ հարցազրույց։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան