Մառնեուլիի սակրեբուլոյի շենքի կառուցման մրցույթը հայտարարվել է չորրորդ անգամ

Մառնեուլիի սակրեբուլոյի շենքի կառուցման մրցույթը հայտարարվել է չորրորդ անգամ։

Առաջին մրցույթին ոչ ոք չի մասնակցել, իսկ երկրորդ մրցույթում միակ հայտատուն եղել է «Մշեն-Սերվիս» ՍՊԸ-ն, որը որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։

Երրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակցել է նույն ընկերությունը՝ «Մշեն-Սերվիս»-ը, որը մրցութային հանձնաժողովի կողմից կրկին որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։

Քաղաքապետարանը նախատեսում է նույնքան՝ 2 156 344 լարիով կառուցել քաղաքապետարանի շենքը։ Շենքի շինարարության գումարը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից՝ 2024 թվականին 50 տոկոսով, 2025 թվականին՝ 50 տոկոսով։

Չորրորդ մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել ապրիլի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է քաղաքապետարանին,  աշխատանքներն իրականացնել պայմանագիրը կնքելուց հետո 720 օրացուցային օրվա ընթացքում։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը սակրեբուլոյի  շենքի նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթի մշակման համար ծախսել է 72000 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები