Ամիրան Գիորգաձեն այլևս չի գլխավորի Մառնեուլիի գենդերային հավասարության խորհուրդը
Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն այլևս չի գլխավորի Մառնեուլիի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհուրդը։ Այս մասին Խորհրդում քննարկվել է ապրիլի 12-ին կայացած նիստում։

Ինչպես այսօր՝ ապրիլի 15-ին, «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում ասել է Գենդերային հավասարության խորհրդի քարտուղար Իա Էսեբուան, Խորհրդի նախագահ դառնալուց Ամիրան Գիորգաձեի հրաժարվելը որոշվել է նախընտրական գործընթացին ինտենսիվ ներգրավվելու համար։

Խորհուրդը կգլխավորի Իա Էսեբուան։ Հարցը քննարկման և հաստատման համար բերվել է ավագանու նիստ։

«Հարցը հասցրինք խորհուրդ, նախագահը կփոխվի, ևս մեկ անդամ կավելացվի, ես կփոխարինեմ պարոն Ամիրանին, մենք փոփոխություն ենք կատարել կանոնադրության մեջ, ելնելով նրանից, որ ընտրական տարի է և պրն. Ամիրանը կուսակցության ղեկավարն է (Մառնեուլիում), նա շատ գործ ունի անելու, և նա գերադասում է մի բան անել, քան դուրս գալ, այս փուլի համար ես կլինեմ ղեկավարը», - ասաց Էսեբուան։

Ապրիլի 12-ին տեղի ունեցած Գենդերային հավասարության խորհրդի նիստում խոսվել է նոր ծրագրի մասին, որը մեկնարկելու է Մառնեուլիի մունիցիպալիտետում։

Ըստ Իա Էսեբուայի՝ ծրագիրն ուղղված է կանանց տնտեսական հզորացմանը, և դրա մասին ավելի մանրամասն կհայտարարվի մոտ ապագայում՝ քաղաքային խորհրդի նիստում։

(Լուսանկարը՝ Մառնեուլիի սակրեբուլո)

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები