Կոմունալ ֆինանսավորման շարունակության վերաբերյալ այս փուլում չենք խոսում․ Գախարիա

 

Վարչապետի ՝ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ այս փուլում չի քննարկվում ավելի քան 3 ամիս կոմունալ ծախսերի ֆինանսավորումը շարունակել։

Ինչպես նշել է վարչապետը , կոմունալ վճարների սուբսիդավորումը անհրաժեշտ քայլ էր մարդկանց գրպանի արտահոսքի նվազեցման համար:

«Կոմունալների ֆինանսավորման ծրագիրը կավարտվի երրորդ ամսում։ Հետագա երկարաձգման մասին այս փուլում չենք խոսում, տեսնենք թե ինչպիսին կլինի ֆինանսական արդյունքը։ Վարկային ծառայության մի մասում երկարաձգում կլինի»,- հայտարարել է Գախարիան։




28/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google