Զաուր Դարգալին Մառնեուլիի քաղաքապետի կարգավիճակը պետք է դադարեցնի մինչև սեպտեմբերի 30-ը

 

Հուլիսի 20-ին Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին «Վրացական երազանքի» կողմից առաջադրվեց որպես Մառնիուլի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու:
Համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի, գործող քաղաքապետն իրավունք չունի ընտրություններին մասնակցել, այդ իսկ պատճառով Մառնեուլիի քաղաքապետը պետք է դադարեցնի իր կարգավիճակը:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ասաց, որ դեռ չի կարող հստակեցնել քաղաքապետի կարգավիճակի դադարեցումը:
Միջազգային թափանցիկության Վրաստանի ավագ իրավաբան Գիգի Չիխլաձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում հայտնել է, որ համաձայն վրացական օրենսդրության ՝ մեծամասնական թեկնածուները պետք է գրանցվեն ԿԸՀ-ին ընտրություններից ոչ ուշ, քան 30 օր առաջ։
«Կարող է մինչ այդ էլ գրանցվել, բայց վերջնաժամկետը ընտրություններից 30 օր առաջ է։ Տեսակարողեն նա կարող է օգտագործել այս ժամկետը և չգրանցվել մինչև վերջին պահը»,- ասել է Գիգա Չիխլաձեն։
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 30-ին: Ըստ այդմ, Զաուր Դարգալիի քաղաքապետի կարգավիճակը պետք է դադարեցվի մինչև սեպտեմբերի 30-ը:
«Ըստ ընտրական օրենսգրքի, նա պետք է դադարեցնի իր քաղաքապետի կարգավիճակը գրանցումից հետո երկրորդ օրը: Դադարեցումը նշանակում է, որ նա պետք է հայտարարություն գրի և հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից: Իր պարտականությունները կկատարի իր առաջին տեղակալը: Սա նշանակում է, որ Մառնեուլիի քաղաքապետ չի ընտրվի, իսկ առաջին տեղակալը կլինի Մառնեուլիի քաղաքապետը մոտ մեկուկես տարի », - ասել է Գիգի Չիխլաձեն:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերին: Եթե Մառնեուլիի քաղաքապետը չկարողանա հաղթել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում, նա այլևս չի կարողանա վերականգնել քաղաքապետի կարգավիճակը։

21/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები