Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1743 նոր դեպք, բուժվել է 2266 հիվանդ

Վրաստանում կորոնավիրուսի 1743 նոր դեպք է հայտնաբերվել:

Տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 266 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 հիվանդ:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 613 012 դեպք, որից 585 071 -ն ապաքինվել են, 8946 -ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 785 862 պատվաստում, օրական ՝ 10 347:
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 29 -ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1929 նոր դեպք, ապաքինվել է 1914 մարդ, մահացել ՝ 33 -ը:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
30.09.2021


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები