Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին
դասարանցիների գրանցման պայմանները։
I փուլ - Գրանցման առաջին փուլում՝ 2022 թվականի
մարտի 15-ից մինչև մարտի 26-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։
I փուլում ընդգրկված երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրած
հանրակրթական դպրոց: Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության
առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է
համապատասխան դիմում-հայտը, որից հետո երեխան գնահատվում է
բազմամասնագիտական թիմի կողմից և որոշվում է նրա կրթական կարիքը։
Կրթության առանձնահատուկ անհրաժեշտության հաստատման դեպքում դպրոցն
ապահովում է աշակերտի ընդգրկումը համապատասխան փաստաթղթերի հիման վրա:
Գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2022
թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը։
II փուլ - Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի
մայիսի 2-ից մայիսի 13-ը և այն երեխաները, ովքեր ՝
Նույն դպրոց են հաճախում նաև քույրերն ու եղբայրները
Ծնողը/խնամակալը/խնամատարը հանրային դպրոցի աշխատող է
Ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ առաջին դասարան են
գնում։
Այս փուլում գրանցումը հիմնված է ծնողի/օրինական խնամակալի կողմից
հանրակրթական դպրոցներում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի
ներկայացման վրա: Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
III փուլը` Համընդհանուր գրանցումը, կմեկնարկի
մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝
register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումը տրամադրվում է
ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված
ուսանողին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն
հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում
չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։
IV փուլ - դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից
հուլիսի 12-ը: Այն աշակերտները , ովքեր չեն գրանցվել I, II և III
փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս
փուլում թափուր կամ ազատված թափուր տեղերի համար:
Չորրորդ փուլում սովորողի գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը՝
ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ
փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվելու փաստաթղթերը ՝
- Աշակերտի օրինական ներկայացուցչի հայտարարություն, որը
պետք է ներառի օրինական ներկայացուցչի բնակության վայրի և
հեռախոսահամարի մասին տեղեկատվություն,
- Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի
պատճենը և Վրաստանում բնակության փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք
կան):
2022-2023 ուսումնական տարվա համար կարող են գրանցվել այն
աշակերտները, որոնց 6 տարեկանը լրանում է մինչև սեպտեմբերի 15-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան