Վրաստանում ընդհանուր առմամբ գործում է 207 ոչ վրացալեզու պետական
դպրոց։
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) կողմից
հրապարակված կրթական ոլորտի ակնարկի համաձայն, որը բացահայտում է
էթնիկ փոքրամասնությունների և սոցիալապես խոցելի խմբերի
մարտահրավերները, 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու դպրոցները
կազմում են հանրային դպրոցների 10%-ը։
«
Վրաստանում գործում է 117 հայալեզու, 79 ադրբեջանալեզու և 11
ռուսալեզու դպրոց, որը ոչ վրացալեզու դպրոցների համապատասխանաբար
կազմում է 57%, 38% և 5%»,- նշված է կրթության ոլորտի
վերանայման մեջ։
Թեև հայալեզու դպրոցների թիվը գերազանցում է ադրբեջանալեզու և
ռուսալեզու դպրոցների թիվը, սակայն հայալեզու աշակերտների թիվն ավելի
փոքր է, քան ադրբեջանալեզու և ռուսալեզու աշակերտները։ 2021-2022
թվականներին ոչ վրացալեզու աշակերտների թիվը կազմել է 54325, ինչը
կազմում է Վրաստանի ընդհանուր աշակերտների թվի 9%-ը։
54325 ոչ վրացալեզու աշակերտի 47,7%-ը խոսում է ադրբեջաներեն,
26,5%-ը՝ ռուսերեն, 24,5%-ը՝ հայերեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան