Մառնեուլիի 2020 թվականի բյուջեն վճարվել էր «քառասուն»

Մառնեուլիի ակտիվիստները քաղաքապետարանի շենքի դիմաց հալվա էին բերել և մունիցիպալիտետի 2020 թվականի «մեռած» բյուջեն վճարվեց «քառասուն»։

Քաղաքացիական ակտիվիստերն ասել են , որ Մառնեուլիի 2020 թվականի բյուջեն դեկտեմբերի 26-ին , ընդունման օրը «մահացել է»։ Փետրվարի 4-ին քառասուներորդ օրը ճանապարհեցին։
Քաղաքացիական ակտիվիստ Ռաշան Զիադալիևան Ռադիո ՛՛Մառնեուլիի՛՛ հետ հարցազրույցում ասել է, որ քաղաքապետարանը 2020 թվականի բյուջեն ընդունել է առանց բնակչության ներգրավվածության և նրանց կարիքները հաշվի առնելու։
«Մոտավերապես 2019 թվականի սեպտեմբերից քաղաքապետարանը սկսել է գյուղերում «հանդիպումներ» բնակչության հետ և մենք ակտիվ ներգրավված էինք այս գործընթացին։ Գյուղերում ակտիվիստները տեղեկություն չունեին հանդիպումների մասին և միայն տեղական ինքնակառավարման կողմնակիցները գիտեին։ Ինչպես եղել է նաև գենդերային խնդիրներ, Մառնեուլիի ինքնակառավարումը բյուջեի պլանավորման ժամանակ հաշվի չի առել կանանց կարիքները, քանի որ կանայք չեն մասնակցել հանդիպումներին , օրինակ Սադախլո գյուղում , որտեղ մոտավորապես 100 մարդ է մասնակցել հանդիպումներին , ոչ մի կին չի եղել»։
Ակտիվիստը նաև ասել է , որ բյուջեի հանրային քննարկմանը մասնակցել են միայն Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրավիրված պետական պաշտոնյաներ և դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներ։
Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն Ռադիո ՛՛Մառնեուլիին ՛՛ հայտնել է , որ բյուջեի պլանավորման ընթացքում բնակցության հետ հանդիումները ակտիվ են անցել։

«Քաղաքապետարանն առանձին հանդիպումներ է իրականացրել, մենք առանձին։ Բնակչության հետ հանդիպումներից ստացված առաջնահերթությունները նախատեսված են։ Այն ինչ այս տարվա բյուջետում չի ներառվել , կներառվի հաջորդ տարի։ Եթե հետաքրքրված էին քննարկումները, սկսելուն պես պետք է գային և մասնակցեին»,- ասել է Ամիրան Գիորգաձեն։
Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն այս պահին կազմում է 44 384 900 լարի։ Այստեղից 33 423 100 լարին տեղական ինքնակառավարման միջոցներից է , իսկ 10 961 800 լարին պետական բյուջեից ստացված գումար։

04.02.2020
Ռադիո ՛՛Մառնեուլի՛՛
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան





რადიო „მარნეული“

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები