Ամանորի նախապատրաստական ​​աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը 404 321 լարիի պարզեցված գնումներ է կատարել

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է  տոնածառ գնել պարզեցված եղանակով։

Դեկտեմբերի 7-ին բացասական  արդյունքով է ավարտվել էլեկտրոնային մրցույթը, ըստ որի Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում էր ամանորյա տոնածառ գնել։ Քաղաքապետարանի բացատրական քարտի համաձայն, քանի որ տոնածառի գնման նոր մրցույթ հայտարարելը երկար ժամանակ է  պահանջում, ինքնակառավարումը մտադիր է այն ձեռք բերել պարզեցված եղանակով։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը տոնածառ գնելու համար հատկացրել է 70800 լարի։

« Ռադիո Մառնեուլի»-ին  Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությունը։ Տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի կունենա նաև համերգ։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է դեկտեմբերի 30-ին անցկացնել ամանորյա մեծ միջոցառում, որի համար տեղական ինքնակառավարումը
հատկացրել է 136 421 լարի։ Ինքնակառավարումը  պատրաստվում է նաև պարզեցված ձևով ձեռք բերել նշված համերգի ծառայությունները։ Պարզեցված եղանակով քաղաքապետարանը ձեռք է բերել ամանորյա փողոցների լուսավորությամբ զարդարելու աշխատանքները, որի համար կծախսվի 197100 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google