Քաղաքապետարանը լրատվամիջոցին վճարել է 4980 լարի, ինչը կնպաստի նրանց գործունեությանը

Մառնուլիի քաղաքապետարանը 4980 լարի է վճարել լրատվական գործակալությանը (Interpressnews)՝ իր գործունեությունը խթանելու համար։

Տեղական ինքնակառավարումը ծառայությունները ձեռք է բերել պարզեցված կարգով։ «Ինտերպրես նյուզը» պարտավորվելու է 2023 թվականից լուսաբանել քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումները և ամսական 10 անգամից ոչ ավել հայտարարություններ հրապարակել։ Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ լրատվամիջոցների համար գումար հատկացնելու խնդրանքով։

«Ուզում եմ հիշեցնել, որ տեղական ինքնակառավարման մարմինների համար առաջնահերթություն է քաղաքապետարանում նախատեսվող և անցկացվող միջոցառումների, ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերի, մշակութային, մարզական և այլ կարևոր իրադարձությունների մասին տեղեկատվության տարածումը։ Լրատվական գործակալությունների հետ սերտ համագործակցությունը համարում ենք բնակչության իրազեկման կարեւորագույն խնդիրներից մեկը։ 2023 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր տեղեկատվական գործակալությունը պետք է քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությունը տարածի սեփական կայքում, որը քաղաքապետարանի համար տեղեկատվության տարածման լրացուցիչ գործիք կլինի։ Գործակալության հետ հարաբերությունների շրջանակներում նպատակահարմար է ամեն ամիս, ամիսը 10 անգամ, քաղաքապետարանի գործունեությունը, միջոցառումները, ինչպես նաև հայտարարությունները և այլ կարևոր տեղեկություններ տարածել։ Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք հարցի քննարկումը հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ օրենսդրությամբ նախատեսված միջոցը ձեռնարկելու համար։

Այս ծառայության վճարը ամսական 415 լարի է։ Նշենք, որ տեղեկատվության տարածման համար Մառնեուլիի քաղաքապետարանը 2022 թվականին վճարել է Interpressnews-ին, թեև սա միակ լրատվամիջոցը չէ, որին քաղաքապետարանը տարեկան վճարում է։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google