Ամանորյա միջոցառմանը քաղաքապետարանը 15000 լարի է վճարել «Գիշերային շոու բենդին».

Դեկտեմբերի 20-ին լուսավորվել է Մառնեուլիի գլխավոր տոնածառը։

Այս տարի քաղաքապետարանը 69 000 լարիով նոր տոնածառ է գնել ու տեղադրել քաղաքապետարանի մոտ։ Քաղաքապետարանը միջոցառում է  նվիրել  Ամանորի գլխավոր ատրիբուտի լուսավորությանը։

Մրցույթը, որը վերաբերում էր 2023 թվականի գալստյան հետ կապված Սուրբ Ծնունդ-Ամանորյա տոնածառի լուսավորության տոնական միջոցառման կազմակերպման ծառայություններին, քաղաքապետարանին տրամադրվել է 85 150 լարի, որին մասնակցել է հինգ հայտատու։ Մրցույթում հաղթել է Լաշա Կվարացխելիան։

Նա ՏԻՄ-ին առաջարկել է միջոցառումը կազմակերպել 70 հազար լարիով։

Համերգին երգերով հանդես եկավ «Գիշերային շոու բենդը» (մենակատարներ Գելա Գնոլիձե, Բաբի Կիրկիտաձե, Թամտա Գորգոբնյան): Մառնեուլիի բյուջեից ստացել են 15 000 լարի։

Ինչ վերաբերում է մնացած 55 000 լարիին, ապա այն բաշխվել է տարբեր ծառայությունների միջև, օրինակ՝ աղջիկների երգչախմբի համար, որը հանդիսատեսին ներկայացել է առնվազն 20 րոպեանոց երգացանկ, գումարը տրամադրվել է նաև միջոցառումների ղեկավարների, անիմատորների, հրավառության, դեկորատիվ զարդեր և այլնին։

Մառնեուլիի քաղաքապետարանը տոնածառի գնման եւ դրա լուսավորության վրա ծախսել է ընդհանուր առմամբ 139 հազար լարի։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google