Ամանորի գիշերը Մառնեուլիում պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով
երկու մարդ է տուժել։
Հիվանդները տեղափոխվել են Մառնեուլիի «Ավերսի» կլինիկա։ Ինչպես
պարզաբանել են նույն բուժհաստատությունում, տուժածները մատների
վնասվածքներով հոսպիտալացվել են։
«Երկու հիվանդի վիրահատել են։ Մեկը բթամատի վնասվածք ուներ,
մյուսը՝ բթամատի և առաջին մատի վնասվածք»,- "Ռադիո Մառնեուլիի"
հետ զրույցում պարզաբանել է
"Ավերսի" կլինիկայի
մենեջերը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը
պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի։ Նրանցից 24-ին անհրաժեշտ է եղել
հոսպիտալացում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան