Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ծրագրում է
Շուլավերի գյուղում բարձրացնել Վրաստանի դրոշը։
Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը բարձրացնելու համար 125 հազար լարիի
մրցույթ է հայտարարել։
Ռադիո Մառնեուլի-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ
կապերի բաժնից հայտնեցին, որ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է
դրոշի տեղադրման վայրը և որոշել, որ դրոշի բարձրացման վայրը տեսանելի
վայրերից մեկն է։ Դրոշը կբարձրացվի Շուլավերի գյուղի նորակառույց
եկեղեցու մոտ, և
այն տեսանելի կլինի ինչպես Հայաստանից, այնպես էլ
Ադրբեջանից եկող երթևեկությանը։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ դրոշակաձողի բարձրությունը կլինի 50
մետր։
Մառնեուլիի քաղաքապետարանը Շուլավերի գյուղում դրոշը բարձրացնելու
մրցույթ է հայտարարել մարտի 29-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող
ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել ապրիլի
14-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Լուսանկարը ՝ Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆեյսբուքյան էջից