Մառնեուլիում գործող «Մոդուս»
պետական քոլեջը սկսել է գրանցումը մասնագիտական ծրագրերի
համար։
Գրանցումը բաց է մայիսի 22-ից։ Գրանցման գործընթացն իրականացվում է
առցանց։ Նրանք, ովքեր դժվարանում են գրանցվել, կարող են դիմել քոլեջ։
(Հասցե՝ քաղաք Մառնեուլի, Իաղլուջի փողոց)
Գրանցման համար ձեզ հետ պետք է բերեք ձեր նույնականացման
քարտը/ծննդյան վկայականը:
Պահանջվում է նաև էլ.հասցե
Առցանց գրանցումը կարող եք անցնել նշված հղումով՝
vet.emis.ge
Առցանց գրանցման ուղեցույց՝
//bit.ly/3y46wxm
Նշենք, որ Քոլեջ Մոդուսում գրանցումը կավարտվի սեպտեմբերի 10-ին։
Ներկայացնում ենք հետևյալ ծրագրերը ՝
- Պտղաբուծություն - (ինտեգրված ծրագիր) կրթության
տեւողությունը 3 տարի է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝
9-րդ դասարանի ատեստատ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցություն,
կրթության տեւողությունը 12 ամիս է, ծրագրում ընդգրկվելու առաջնային
պայման՝ 9-րդ դասարանի ատեստատ
- Էլեկտրատեխնիկա - ուսուցման տեւողությունը 12 ամիս է,
ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝ 9-րդ դասարանի
ատեստատ
- Հաշվապահական հաշվառում - ուսուցման տեւողությունը 21
ամիս է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը 12-րդ դասարանն
ատեստատ
- Դայակ (մանկապարտեզի դաստիարակ) – կրթության
տեւողությունը 24 ամիս, ծրագրում ընդունվելու առաջնային պայման՝ 12-րդ
դասարանի ատեստատ
- Այգեգործություն - ուսուցման տեւողությունը 12 ամիս է,
ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝ 9-րդ դասարանի
ատեստատ
- Կար ՝ (դերձակուհի)՝ ուսուցման տեւողությունը 12
ամիս, ծրագրում ընդունվելու առաջնային պայման՝ 9-րդ դասարանի
ատեստատ։
"Ռադիո Մառնեուլի
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան