Մառնեուլիի քաղաքապետարանը տանուլ է տվել Qvemoqartli.ge-ի հետ դատական ​​վեճը
Մառնեուլիի քաղաքապետարանի հանրային տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դատական ​​գործը շահել է qvemoqrtli.ge լրատվամիջոցը։

Քվեմո Քարթլիի լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ կազմակերպությունը ներքին աուդիտի եզրակացությունները պահանջել է քաղաքապետարանից, մինչդեռ Մառնեուլիի քաղաքապետարանը նշված տեղեկատվությունը չի տրամադրել։

Քվեմո Քարթլիի լրատվամիջոցների շահերը դատարանում պաշտպանել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»։

«Բոլնիսիի շրջանային դատարանը, որտեղ քննարկվել է նշված գործը, լիովին բավարարել է տարածաշրջանային լրատվամիջոցների խնդրանքը, գործի դատավորը Նինո Գիորգաձեն է։

Այս պահին հայտնի չէ՝ հաջորդ ատյանում Մառնեուլիի քաղաքապետարանը կբողոքարկի՞ որոշումը։

Qvemoqartli.ge-ն ակնկալում է ներքին աուդիտի հաշվետվություններ/եզրակացություններ ինքնակառավարումից»։

Կազմակերպությունը պահանջում է հրապարակային տեղեկատվություն տրամադրել Մառնեուլիի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության կողմից 2022 թվականի եզրակացությունների/առաջարկություների և  զեկույցների  վերաբերյալ։ 

Նամակներն անպատասխան թողնելուց հետո «Kvemo Kartli Media - QvemoQartli.ge»-ն վարչական բողոք է ներկայացրել Մառնեուլիի քաղաքապետարան։ Բողոքից հետո միայն կազմակերպությունը պատասխան է ստացել Մառնեուլիի քաղաքապետարանից։
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ստորագրությամբ պատասխան նամակում կարդում ենք, որ քաղաքապետարանը լիազորված է չհրապարակել ներքին աուդիտի հաշվետվությունները։


Մառնեուլիի քաղաքապետը հրաժարվել է հրապարակել QvemoQartli.ge-ի ներքին աուդիտի հաշվետվությունները



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები