Մառնեուլիի մաշտաբով 60․000 մարդ ջերմաչափվել է։
Այս մասին Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին գրել է Facebook-ի իր
անձնական էջում։ Ինչպես ասել է քաղաքապետը, մինչ այժմ ջերմություն է
ունեցել 30 մարդ։ Դաշտային հոսպիտալ է տեղափոխվել 10 մարդ, որոնց մոտ
կորոնավիրուս չի հաստատվել։
Մարտի 24-ին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը
Մառնեուլիում «Ջեո Հոսպիտալի» հարևանությամբ կառուցեց Դաշտային
հոսպիտալը։ Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում Դաշտային
ենթակառույցների ստեղծումը կառավարության միջգերատեսչական համակարգող
խորհրդի որոշմամբ է եղել։
Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարանները անցել են խիստ
կարանտինային ռեժիմի: Որոշումը կայացրել է կառավարությունը այն բանից
հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ և նրա
վարակի աղբյուրը չի բացահայտվել:
Քաղաքում մուտքի և ելքի հատուկ անցակետերը հսկվում են ներքին գործերի
նախարարության կողմից։
27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան