Մառնեուլիի փոխքաղաքապետի հոր ընկերությունը վերջին 17 ամսում քաղաքապետարանից ստացել է 15 985 260 լարի

Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հոր ընկերությունը 2022 թվականից մինչ օրս Մառնեուլիի քաղաքապետարանից ստացել է 15,985,260 լարի և 79 թեթրի։

Թեմուր Շուբիթիձեն Մառնեուլիի փոխքաղաքապետ է դարձել 2021 թվականի դեկտեմբերին, այնուհետև նրա հոր՝ Պաատա Շուբիթիձեի ընկերությունը շահել է քաղաքապետարանի կողմից հայտարարված 22 մրցույթներում։

Պաատա Շուբիթիձեին է  պատկանում  «Քցիա» ՍՊԸ-ի 50%-ը։  Քաղաքապետարանի հայտարարած ճանապարհաշինական մրցույթների մեծ մասը շահում է հենց «Քցիա»-ն։ Վերջին 17 ամիսների ընթացքում ընկերությունը շահել է քաղաքապետարանի 22 մրցույթ։

1. Մառնեուլիի քաղաքապետարանին պատկանող ճանապարհների պահպանման աշխատանքների գնում՝ 450.000 լարի.
2. Մառնեուլիի քաղաքապետարանի Մարադիսի գյուղի և Շահումյանի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 578 800 լարի.
3. Մառնեուլիի քաղաքապետարանի Օփրեթի գյուղի և Խոխմելիի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 495291 լարի և 37 թեթրի.
4. Մառնեուլիի մունիցիպալիտետի Բեգլիարիի և Թամարիսի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 1.002.157 լարի.
5. Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղի և Կապանախչիի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 934 984 լարի և 19 թեթրի.
6. Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոլումախմուդլո, Էնիքենդի և Սեիդիգոջալո գյուղերի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 1.026.986 լարի և 23 թեթրի.
7. Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 895.000 լարի.
8. Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի  ճանապարհի ասֆալտապատման և Ծոֆի գյուղի մուտքի ճանապարհի ասֆալտապատման գնում՝ 596,596 լարի։
9. Մառնեուլիի մունիցիպալիտետի Իլմազլո գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 310 000 լարի.
10. Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիրգյուղ գյուղի և Խիխանի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 654.000 լարի.
11. Մառնեուլի քաղաքի շուկայի մոտ առկա կամրջի վերականգնման աշխատանքների գնում՝ 783 087 լարի.
12. Մառնեուլիի մունիցիպալիտետի գ. Դիդի Մուղանլոյի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 440 055 լարի.
13. Մառնեուլիի մունիցիպալիտետի Բեյթարաֆչի գյուղի և Խանջիգազլո գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնում՝ 1.040.700 լարի.
14. Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղում բետոնե ծածկի տեղադրման աշխատանքների գնում՝ 374 969 լարի.
15. Մառնեուլի քաղաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնողական աշխատանքների գնում՝ 2 100 101 լարի.
16. Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղի  ճանապարհի բետոնապատման աշխատանքների գնում՝ 500.000 լարի.
17. Մառնեուլիի մունիցիպալիտետի Բայդար գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման և Մառնեուլիի մունիցիպալիտետի Մոլաօղլիի ճանապարհի ասֆալտապատման  աշխատանքնորի  գնում՝ 661,821 լարի.
18. Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղի և Սիոն գյուղի ներքին ճանապարհների բետոնապատման/երկաթբետոնապատման աշխատանքների գնում՝ 421,660 լարի.
19. Մառնեուլիի քաղաքապետարանին պատկանող տեղական ավտոճանապարհների տեխնիկական սպասարկման և պահպանման աշխատանքների գնում՝ 650.000 լարի.
20.  Մառնեուլիի մունիցիպալիտետի  Շուլավերի  գյուղի ճանապարհի վերականգնման աշխատանքների գնում՝ 1 075 000 լարի
21. Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա-Գեուրարխ գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքների գնում՝ 531,053 լարի.
22. Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի ներքին ճանապարհների (I և II թաղամաս) վերականգնման աշխատանքների պետական ​​գնում՝ 463 000 լարի։


Նշենք, որ մինչ Մառնեուլիի փոխքաղաքապետ դառնալը Թեմուր Շուբիթիձեն զբաղեցնում էր քաղաքապետարանի գույքի կառավարման եւ նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Պաատա Շուբիթիձեի «Քցիա» ընկերությունը 2011 թվականից շահում է Մառնեուլիի քաղաքապետարանի մրցույթները։ Առաջին մրցույթը, որին նա մասնակցել է, թվագրվել է 2011 թվականի ապրիլի 13-ով, իսկ վերջին մրցույթում ընկերությունը շահել է 2023 թվականի ապրիլի 5-ին։ Այս ընթացքում ընկերությունը շահել է քաղաքապետարանի 80 մրցույթ և ստացել տասնյակ միլիոնավոր լարի։

Վլադիմիր Տկեշելաշվիլին  «քցիա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի  մյուղ 50%-ի սեփականատերն է։ Քեթևան Տկղեշելաշվիլին իր բաժնեմասի կառավարիչն է և ընկերության տնօրենը։ Ընկերությունը գրանցված է Մառնեուլիի մունիցիպալիտետի Արափլո գյուղում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝   Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər