Նախատեսվում է խմելու ջրի նոր համակարգ կազմակերպել Մառնեուլիի
մունիցիպալիտետի Օփրեթի գյուղում։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 350 027 լարիի
մրցույթ է հայտարարել Օփրեթ գյուղում ջրամատակարարման համակարգի
կազմակերպման աշխատանքների իրականացման համար։
«
Ծրագրի նպատակն է կազմակերպել խմելու ջրի նոր ջրհոր և
ջուրը հասցնել ջրամբար, ինչպես նաև ծրագրի շրջանակներում
կկազմակերպվեն ջրաչափական հանգույցները։
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի խմելու ջրի նոր հոր՝ 180 մետր
խորությամբ։ Հորատանցքը կհորատվի 315 մմ հորատանցքով և կտեղադրվի
մետաղական խողովակ։ Ջրհորի խողովակի շուրջը կտեղավորվեն կոտորակային
մանրախիճով զտիչներ: Հորատումից հետո ջրհորը ողողվելու է և փորձնական
պոմպացում է կատարվելու, ըստ որի՝ հետագայում կընտրվի հորատանցքի
պոմպը»։ -նշված է Օփրեթի ջրամատակարարման համակարգի
կազմակերպման նախագծում։
Օփրեթ գյուղի ջրամատակարարման համակարգի կազմակերպման համար հատկացված
գումարն ամբողջությամբ կծախսվի Մառնեուլիի մունիցիպալիտետի
բյուջեից։
Մրցույթին մասնակցող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են
ներկայացնել փետրվարի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում
հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել
պայմանագրի կնքումից հետո 150 օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան