Մառնեուլիում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ
Շահերի պաշտպանության հարթակներ ստեղծելու համար հայտարարվել է փոքր դրամաշնորհային մրցույթ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավաեթիի վեց մունիցիպալիտետներում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպությունների համար:

Մրցույթը հայտարարվել է «HEKS/EPER GEORGIA» միջազգային կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և ամբողջական մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։

«Դրամաշնորհային մրցույթի նպատակն է ստեղծել քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների շահերի պաշտպանության հարթակ, որը կապահովի էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրների հետ կապված երկխոսության մեկնարկը և նրանց համար տեղեկատվության հասանելիության բարձրացումը և կխթանի համապատասխան որոշումների ընդունումը։ « - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

Մրցույթին կարող են մասնակցել Մառնեուլիում, Բոլնիսում, Դմանիսում, Ախալցխայում, Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատող լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նախատեսվում է ընտրել 4 մարզային հարթակներ։ Երկու նախագիծ կընտրվի Քվեմո Քարթլիից, երկուսը` Սամցխե-Ջավախեթիից: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հարթակի համար հատկացվում է առավելագույնը 14 000 լարի (5000 եվրոյին համարժեք լարի):

Հայտի ձևը և մրցույթի նկարագրությունը կարող եք գտնել այստեղ:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər