Մառնեուլիի սակրեբուլոյի շենքի կառուցման մրցույթը հայտարարվել է
չորրորդ անգամ։
Առաջին մրցույթին ոչ ոք չի մասնակցել, իսկ երկրորդ մրցույթում միակ
հայտատուն եղել է «Մշեն-Սերվիս» ՍՊԸ-ն, որը որակազրկվել է տեխնիկական
փաստաթղթերի պատճառով։
Երրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակցել է նույն ընկերությունը՝
«Մշեն-Սերվիս»-ը, որը մրցութային հանձնաժողովի կողմից կրկին
որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։
Քաղաքապետարանը նախատեսում է նույնքան՝ 2 156 344 լարիով կառուցել
քաղաքապետարանի շենքը։ Շենքի շինարարության գումարը ֆինանսավորվելու է
տեղական բյուջեից՝ 2024 թվականին 50 տոկոսով, 2025 թվականին՝ 50
տոկոսով։
Չորրորդ մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել
ապրիլի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է
քաղաքապետարանին, աշխատանքներն իրականացնել պայմանագիրը
կնքելուց հետո 720 օրացուցային օրվա ընթացքում։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը սակրեբուլոյի շենքի
նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթի մշակման համար ծախսել է
72000 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան