Ապրիլի 3-ից կենսաթոշակը հասանելի կլինի գյուղերում



Ապրիլի 3-ից, Liberty Bank-ի մեքենան կգնա Մառնեուլիի գյուղեր, որի միջոցով տարեցները առանց քաղաք գնալու կարող են թոշակ ստանալ։


«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում, Liberty Bank-ի տարածաշրջանային տնօրեն Թենգիզ Սվանիձեն ասել է , որ 2 մեքենա այսօր ՝ ապրիլի 2-ին կգա Մառնեուլի։ Մեքենաներից մեկը ապրիլի 3-ին կգնա Բոլնիսի, իսկ մյուսը կշրջի Մառնեուլիով։

«Գրաֆիկը նախապես կազմված է և գյուղերի ներկայացուցիչները նախապես կիմանան ըստ օրերի, թե մեքենան երբ կգնա գյուղ»,- ասել է Թենգիզ Սվանիձեն։
Տարածաշրջանային տնօրենը չի մանրամասնել, թե մեքենայում քանի անձ կլինի։ Ասել է , որ վերոնշյալ տեղեկատվությունը գաղտնի է։

Մարտի 31-ից Վրաստանի կառավարությունը արգելել է մեկ մեքենայով 3 անձից ավելի տեղափոխումը։ Ապրիլի 1-ին Liberty Bank-ը բանակցել է Վրաստանի կառավարության հետ վերոնշյալ հարցի վերաբերյալ։ Այնհայտ է, ուժի մեջ է մնում թե ոչ կառավարության որոշումը բանկի համար։


02/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები