Իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ աջակցել է ռուսական օրենքին
Իրավական հարցերի հանձնաժողովը խորհրդարանի դիմաց շարունակվող լայնամասշտաբ բողոքի ակցիայի ֆոնին առաջին ընթերցմամբ աձակցեց «Գործակալների օրենք»-ին։ Նրանք առավոտից խորհրդարանի դիմաց բողոքում են ռուսական օրենքի դեմ։ Հանրահավաքի մասնակիցները հավաքված են խորհրդարանի հարակից տարածքում և վանկարկում են. «Ոչ ռուսական օրենքին, Վրաստանի ընտրությունը Եվրոպայում է»։

Տեղում մոբիլիզացված են իրավապահ մարմինները։

Հանրահավաքի ժամանակ մի քանի մարդ  է կալանավորվել։

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google