18 օր առանց կորոնավիրուսի․ Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկա

 

Մայիսի 22-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինկայում ստացել են երկու թեստի պատասխանները։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն բժշկական հաստատության կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ պացինետները թեստավորվել են երեկ ՝ մայիսի 21-ին։

«Երկու պացինետի թեստի նմուշներ ենք ուղարկել, երկուսն էլ Մառնեուլիից են և թեստի պատասխանները բացասական»,- ասել է Շենգելիան։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ այսօր ՝ մայիսի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսային ախտանիշներով կլինիկա է տեղափոխվել մեկ պացիենտ։

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 18 օր է կորոնավիրուս չի հաստատվել։ Մայիսի 6-9-ը 1 635 թեստավորված անձից միայն մեկի մոտ է կորոնավիրուս հասատվել։

Մառնեուլիի համայնքը 55 օր փակ մնալուց հետո բացվել է մայիսի 18-ին։
Մառնեուլիի համայնքը փակվել էր մարտի 22-ին։ Վրաստանի կառավարությունը խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ Մառնեուլիում հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր բացահայտվել վարակի աղբյուրը։



22/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები