Մառնեուլիի դպրոցներում ուսումնական գործընթացը դասասենյակներում կվերսկսկվի փետրվարի 1-ից
Մառնեուլիի մունիցիպալիտետի ողջ տարածքով դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսկվի դասարաններում փետրվարի 1-ից: Ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը հաստատել է տեղեկատվությունը և ասել, որ ուսումնական հաստատությունները կբացվեն բոլոր կանոններին համապատասխան:
Կրթության նախարարությունը բացատրում է, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն, հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրավիճակը, փետրվարի 1-ից ուսումնական գործընթացը կվերսկսկվի դասասենյակներում երկրի հանրակրթական դպրոցներում, բացառությամբ Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի: Ինչ վերաբերում է Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի դպրոցներին, ապա այս փուլում ուսումնական գործընթացը նախատեսվում է վերականգնել դասասենյակներում մարտի 1-ից: Համաճարակաբանական իրավիճակը կրկին կգնահատվի փետրվարի 15-ին, և եթե 7-օրյա տեմպը իջնի մինչև 4%, հետագա մեղմացումները կքննարկվեն:
«Պետք է նշել, որ այն դպրոցներում, որտեղ դասապրոցեսը տեղի է ունենալու դասարանում, բժշկական արձանագրությունը խստորեն պահպանվելու է, և ուսուցիչները սիստեմատիկ ստուգում են անցնելու 2 շաբաթը մեկ անգամ», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, արհեստագործական ուսումնարաններին և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա գործող կանոնակարգերը կպահպանվեն մինչև մարտի 1-ը:


25․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები