USAID-ը Մառնեուլիում բուժքույրերի վերապատրաստման կենտրոններ կբացի
Նոյեմբերի 2-ին USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով փոխտնօրեն Էրին Մակիին այցելեց Մառնեուլիի քաղաքապետարան։ Հանդիպումը տեղի է ունեցել Մառնեուլիի «Geo-Hospitals»-ի ծննդատան և ամբուլատոր կլինիկայում, որտեղ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ բուժքույրերի վերապատրաստման վերաբերյալ։ USAID- ի ֆինանսավորմամբ քաղաքապետարանում Մառնեուլիի Geo-Hospitals բազայում կբացվեն կրթական կենտրոններ, որտեղ բուժքույրերին հնարավորություն կտրվի բարելավել իրենց որակավորումը։ Ինչպես «»Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում նշեց Էրին Մախին, սա հնարավորություն կլինի նոր աշխատատեղերի և առողջապահական բարելավման համար։




USAID-ը այսօր էլ ավելի է ընդլայնում և նպաստում Վրաստանի անվտանգության ապահովմանը։ Դա օգնում է Վրաստանն ավելի հաջողակ դարձնել, ինչը Վրաստանին էլ ավելի կմոտեցնի Եվրամիությանը և Եվրամիության ինտեգրմանը։ Այս համագործակցությունը կստեղծի նոր վերապատրաստման ծրագրեր, որոնք կհամապատասխանեն բուժքույրերի մասնագիտական չափանիշներին, որոնք պահանջվում են Վրաստանի ԵՄ Ասոցացման համաձայնագրով:
Եվրամիության թեկնածուի կարգավիճակը և ԵՄ անդամակցությունը Վրաստանի համար հաջողակ և ուժեղ երկիր լինելու լավագույն երաշխիքն են։ Geo Hospital-ի հետ այս համագործակցությունը կստեղծի նոր աշխատատեղեր, նոր հնարավորություններ, կբարելավի առողջապահական համակարգերի հասանելիությունը այդ թվում՝ Մառնեուլիի և Վրաստանի այլ շրջանների էթնիկ փոքրամասնությունների համար»։



«Geo-Hospitals»-ի գլխավոր տնօրեն Զուրաբ Կիտոշվիլիի խոսքով, ուսումնական կենտրոնները կսպասարկեն ինչպես իրենց բուժհաստատություններում աշխատող բժիշկներին, այնպես էլ այլ կլինիկաներում աշխատող բուժքույրերին։ Նախագիծը որակավորումների բարձրացման հետ մեկտեղ հնարավորություն է տալիս բարձրացնել նաև բուժքույրերի աշխատավարձերը։




«Ստորագրվել է հուշագիր, որտեղ Վրաստանի տարբեր վայրերում ուսումնական կենտրոններ են բացվելու, բուժքույրեր են վերապատրաստվելու։ Ծրագրի շրջանակներում կկիսվեն միջազգային չափանիշները, ավելի կբարձրացվի որակը, ինչը թույլ կտա նաև ոլորտում աշխատավարձերի աճ, աշխատանքի նոր հնարավորություններ։ Մենք հավատում ենք, որ USAID-ի հետ համագործակցությունը նոր մարտահրավեր է և նոր հնարավորություն»:

«Geo-hospital»-ի բուժքույրերի խոսքով, նշված ծրագիրը էական ազդեցություն ունի իրենց աշխատանքի որակի վրա։








«Մասնագիտական զարգացումը մեծ նշանակություն ունի, քանի որ մարզում մեծ դեր է խաղում բուժանձնակազմի աշխատանքն ու որակավորումը։ Հատկապես կորոնավիրուսային իրավիճակի ֆոնին բուժքույրի մասնագիտությունը շատ մեծ դեր ունի, և USAID-ի դասընթացները մեզ շատ կօգնեն մեր որակավորումը բարձրացնելու հարցում»,- ասում է բուժքույրական ծառայության ղեկավար Նինո Դոկվաձեն։

Այսօրվա հանդիպմանը ներկա էին USAID-ի ներկայացուցիչներ, բժշկական ոլորտի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google