Մառնեուլիի ռեսուրս կենտրոնը ղեկավարելու ցանկություն Է հայտնել 7 անձ
Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար դիմել է 7 հոգի։ Հանրային ծառայության բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դիմորդների թիվը կարող է ավելանալ, քանի որ թափուր պաշտոնի համար դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։

Ալի Գախրամանովը տարիներ շարունակ եղել է Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենը։ Մեզ դեռ հայտնի չէ՝ նա կմասնակցի մրցույթին, թե ոչ։

Մինչ ռեսուրս կենտրոնի
ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովի նշանակվելը, Մառնեուլիի ներկայիս քաղաքապետ Քենան Օմարովը 5 տարի զբաղեցրել է ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

Մրցույթի համար անհրաժեշտ պահանջներն են ՝ 

  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է՝ բակալավրի գիտական ​​աստիճան
  • Կրթության ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
  • Պետական ​​լեզվի իմացությունը պարտադիր է

Ցանկալի պահանջներ ՝ 

  • Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու ունակություն
  • հանրային հաստատություն ներկայացնելու ունակություն
  • ռազմավարական և բարդ մտածողության ունակություն
  • նախագծերը կառավարելու ունակություն
  • աշխատողի մասնագիտական ​​զարգացման, գնահատման և մոտիվացիայի ունակությունը
  • Թիմը զարգացնելու ունակություն
  • Խնդիրները լուծելու և կոնֆլիկտները կառավարելու ունակություն


Մրցույթի փուլերը ՝ 
  • Հայտարարության հիման վրա ընտրություն
  • Հարցազրույց
Վարձատրություն՝ 2394 լարի

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google