«Այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին». Մառնեուլիում հանրահավաքը կանցկացվի

Ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Քվեմո Քարթլիի քաղաքացիական հատվածը  Մառնեուլի քաղաքում կանցկացնի «Այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին» հանրահավաք։



Հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթ կանցկացնեն Մառնեուլիի մարզադաշտից դեպի Մառնեուլիի քաղաքապետարան։

Հանրության ուշադրությունը կրկին կհրավիրվի «ռուսական օրենքով» ստեղծված
վտանգների վրա։

Նրանք նաև կոչ են անում տեղական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական սեկտորի առճակատումը։

Ակցիայի նպատակն է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան։




"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google